Ի՞նչ անել, որ քաղաքականապես տհասները չզբաղեցնեն պետական պաշտոններ 
copy image url

Ի՞նչ անել, որ քաղաքականապես տհասները չզբաղեցնեն պետական պաշտոններ 

Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 01-04-2024
Պարտություններով հայտնի ՔՊ-ական իշխանությունը պարբերաբար փոխում է իր դիրքորոշումները։ Հանրության մի մասը մերթ ընդ մերթ հույսով է լցվում, որ իշխանությունը կարող է մի լավ բանել։ Սակայն չեն հասցնում դրական տրամադրվել, երբ ՔՊ-ական իշխանությունը կրկին փոխում է դիրքորոշումը և ավելի մեծ հանրային տագնապ առաջացնում։

Մարտի 30-ին Արտաշատում իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հանրային ճիշտ և օբյեկտիվ քննադատությանը, որ իրենց քաղաքական ուժի տեսակետները, հայացքները, ընկալումները փոխվել են։ «Եվ ես մտածում եմ, որ մենք էլի ուշ ենք սկսել մտածել այս մասին։ Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այսպիսի խոսակցություն ավելի շուտ հնարավոր չէր, քանի որ մենք ինքներս հասունացած չէինք այդ խոսակցության համար»։

Ի՞նչ է փոխվել ՔՊ-ական իշխանության հայացքերում։ 2018-2022-ին վարում էր ընդգծված ռուսամետ կուրս, Սիրիա զորք ուղարկում, 2022-ի մարտին, ուկրաինա-ռուսական պատերազմի սկզբում մարդասիրական օգնություն էր ուղարկում Ռուսաստան։ Հայտարարում էին, որ հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան խորը չեն եղել։ Իսկ վերջին շրջանում մարդասիրական օգնություն են ուղարկում Ուկրաինա, սառեցնում ՀԱՊԿ անդամությունը, խորացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, սպառազինություն ձեռք բերում Հնդկաստանից, Ֆրանսիայից։

Չնայած՝ այս դիվերսիֆիկացիոն փոփոխություններին, դժվար է պնդել, որ վաղը ՔՊ-ն կրկին ռուսամետ, հակաժողովրդական քայլեր չի անի և նոր կորուստներ չի պատճառի։ Հանրության մի մասը կասկածում է, որ անկախության և ժողովրդավարության վերաբերյալ ՔՊ-ականների հայտարարություններն անկեղծ են։ Եվ կասկած կա, թե այդ ուղղությամբ խոսելուց զատ՝ գործնական քայլեր անելու խիզախություն չունեն։

Ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի դիտարկումը տեսակետները փոխելու ժամանակի մասին։ Արդյո՞ք գիտակցում են, որ եթե ավելի շուտ սկսեին անել այն, ինչ անում են 2023-ից հետո, ապա գուցե մարդկային և տարածքային աղետալի կորուստներ չունենայինք, Արցախը չդատարկվեր ու չպղծվեր, թշնամիները չկարողանային ներխուժել ՀՀ որոշ հատվածներ, իսկ հիմա էլ չպահանջեին իրենց հանձնել որոշ տարածքներ։ Ի վերջո՝ եթե հասկանում են, որ ուշ են սկսել մտածել, ապա ինչու՞ են ձգձգում այսօր օրակարգային, հրատապություն պահանջող հարցերի լուծումները, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը կամ ՀՀ-ից ռուս սահմանապահներին դուրս հրավիրելը։ Թե՞ սպասում են հերթական, հավանական ագրեսիան լինի, նոր հասկանան, որ ուշացել են։

Ուշագրավ է նաև Նիկոլ Փաշինյանի գնահատականը իրենց քաղաքական հասունացման մասին։ Առաջին հայացքից՝ սա ծիծաղելի խոստովանություն է։ Հանրային կասկած կա, որ Նիկոլ Փաշինյանն այս հարցում ևս սխալվում, և ՔՊ-ն, իրականում, բավարար չի հասունացել ՀՀ ազգային շահերն ու ժողովրդի ազատությունը պաշտպանելու համար։ Իսկ եթե հաշվի առնենք, որ հանրության մի հատվածը Փաշինյանին ու նրա թիմակիցներին դավաճան է համարում, ապա նախկինում տհաս լինելու մասին խոստովանությունը կարող է մեղմացուցիչ հանգամանք դառնալ։ Պատմությունը, հավանաբար՝ մեղմ կվերաբերվի նախկինում քաղաքականապես չհասունացած ՔՊ-ականների սխալներին։

Ի՞նչ անել, որ քաղաքականապես տհասները վաղը չզբաղեցնեն բարձր պաշտոններ, և քաղաքական համակարգն ազատվի տհասներից։ Այս խնդիրն է դուրս բերելի Փաշինյանի արտաշատյան ելույթից։ Պետության-հայրենիքի վաղվա մասին մտահոգ մարդիկ, քաղաքական տհասության աղետաբեր հետևանքները տեսնելով, պիտի գիտակցեն, որ քաղաքական տհասության 33-ամյա հողմապտույտից դուրս գալու, անվտանգության, խաղաղության, առաջընթացի, ընդհանուր բարեկեցության հասնելու համար պիտի քաղաքական համակարգի, կուսակցությունների, քաղաքական, կառավարման դպրոցների զարգացման վրա նպատակային ներդրումներ անեն, որ քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնեն բացառապես քաղաքականապես հասուն քաղաքացիները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ

Ձեզ գուցե հետաքրքրի