Ներքին 2 տարի առաջ - 20:34 31-03-2024

Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հարձակվել են ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի վրա․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 28-ին խուլիգանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ժամը 15։55-ի սահմաններում Մասիս քաղաքի գերեզմանների մոտ տեղակայված «Սուրբ Գևորգ» եկեղեցու բակում նկատել է, որ եկեղեցուն հարակից գերեզմանատան դիմաց հավաքված 4-5 անձինք հայոյանքներ են հնչեցնում, որից հետո նա մոտեցել է վերջիններիս, ասել, որ նրանք դադարեցնեն հայոյանքներ տալ ու հարգալից վերաբերմունք ցուցաբերեն հասարակական վայրում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավաքված անձանցից մեկը, մոտենալով քրեականի պետին, պատասխանել է «ով ուզում էս եղիր» և բռունցքով հարվածել է նրա աչքին ու ծնոտի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո նշված անձանցից երկուսը «Audi A8» և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաներով դիմել են փախուստի:

Ոստիկանության Մասիսի բաժնում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված անձինք հանդիսանում են Երևանի բնակիչներ 39-ամյա Արթուր Էլիզբարյանը, 34-ամյա Դավիթ Էլիզբարյանը, Արմավիրի մարզի բնակիչներ 41-ամյա Կարեն Ղարիբյանը, 53-ամյա Համլետ Էլիզբարյանը և 32-ամյա Մահար Հաջոյանը, իսկ մարմնական վնասվածք պատճառող անձը՝ Ա. Էլիզբարյանը, որից հետո շարունակելով հայհոյանքներ հնչեցնել, Ա.Էլիզբարյանը և Դ. Էլիզբարյանը դիմել են փախուստի, իսկ Կ. Ղարիբյանը, Հ. Էլիզբարյանը և Մ. Հաջոյանը ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժին:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Ա. և Դ. Էլիզբարյաներին հայտնաբերելու ուղղությամբ:

Քննիչի որոշմամբ Մ․Հաջոյանը, Կ․ Ղարիբյանը և Հ․ Էլիզբարյանը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից