Ներքին 2 տարի առաջ - 18:30 30-03-2024

Ծառահատումների հիմքում դրված է կոռուպցիան. Արթուր Չախոյան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն արդեն տևական ժամանակ է ծառահատման և ծառատնկման աշխատանքներ է իրականացնում մայրաքաղաքի տարբեր շրջաններում։

Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցում ծառերի փոխարինման աշխատանքից հետո ՀՈԱԿ-ն իր աշխատանքը սկսել է Ալեք Մանուկյան փողոցում, ինչը բազմաթիվ քաղաքացիների, ինչպես նաև քաղաքական ու հասարակական գործիչների քննադատություններին է արժանացել։

Ըստ նրանց՝ քաղաքային իշխանությունները, բացի այն, որ երևանցուն զրկում են թթվածնից, նաև զրկում են ամռան տապին` ստվերից։

Բլոգեր Արթուր Չախոյանն այսօր Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով ծառահատումներից, ասաց․

«Ես համաձայն չեմ ծառահատման ծրագրի հետ, քանի որ իսկզբանե դրա հիմքում դրված է կոռուպցիան։

«Կանաչապատման» ՀՈԱԿ-ի տնօրենը՝ Արմեն Բեգոյանն ասում էր՝ նախկինների ժամանակ ծառերը խորը էտ են արել, այդ պատճառով ծառերը կորցրել են իրենց կենսունակությունը։

Բայց այն ժամանակվա հարցազրույցները նայելով նույն դենդրոլոգներն ու մասնագետներն ասում էին, որ խորը էտ անել կարելի է։ Այսինքն՝ համար 1 պատասխանատումները, ովքեր ծառերը խորը էտ են արել ու փչացրել են, հիմա ծառերը հեռացնում են»,- ասաց Չախոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»