Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Միտք 2 տարի առաջ - 09:00 30-03-2024

Ռուսահայերը կարող են չեզոքացնել սպառնալիքները, եթե չդառնան գործիք

ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում շնորհակալ անդրադարձ է կատարվում ամերիկայահայերին, նշում նրանց ավանդը ԱՄՆ-ի զարգացման գործում։ Ֆրանսիայում Շարլ Ազնավուրի, Միսակ Մանուշյանի հիշատակի և մեծարման միջոցառումերում ընդգծվում է նրանց հայկական ծագումը առանձնակի երախտագիտությամբ։ Այլ մոտեցում է ռուսահայերի պարագայում։

Օրեր առաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Аргументы и факты թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշել է, որ Հայաստանը ՌԴ-ի համար ավելի քան եղբայրական երկիր է, թեև երկու երկրներն այժմ հարաբերությունների բավական բարդ շրջան ունեն։ «Այն նույնիսկ ավելի քան եղբայրական է, քանի որ մեզ մոտ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում»,- ընդգծել է նա։ Այսպիսի բազմանշանակ ակնարկը մտահոգություն է առաջացրել հանրության շրջանում։

Ռուսաստանի ավելի քան եղբայրական վերաբերմունքը հայ ժողովուրդը տեսել է նախընթաց տարիներին։ 2020-2023-ին Ադրբեջանն ու ՌԴ-ն ձեռք ձեռքի սպառնալի իրավիճակ ստեղծեցին Արցախում, վերջնագրային պահանջներով զինաթափեցին Արցախի բանակը, սադրանքներ կազմակերպեցին հայ բնակչության նկատմամբ, դատարկեցին ու բռնազավթեցին մի շարք հայկական գյուղեր, 9 ամիս մահացու շրջափակման մեջ պահեցին Արցախի ժողովրդին, և ի վերջո՝ բռնի տեղահանեցին հայերին։ Այս ողբերգական պատմության մեջ ՌԴ-ի ակնհայտ ոչ բարեկամական դերակատարությունը հիմք է տալիս ենթադրելու, որ երբ ռուս պաշտոնյաները հիշեցնում են, թե ՌԴ-ում շատ հայեր են ապրում, այդպիսով ակնարկում են, որ կարող են հայերին բռնի տեղահանել, արտաքսել ՌԴ-ից։ Իսկ եթե ՌԴ-ում ծայր առնեն հակահայկական հալածանքներ, ապա առաջինը կտուժեն բարձր պաշտոն և հեղինակություն ունեցող հայերն, այդ թվում՝ նախարար Լավրովը, քանի որ նա հայկական ծագում ունի։

Ինչու՞ է Մոսկվան այսպես սպառնում ՌԴ-ում ապրող հայերին։ Փորձագետների կարծիքով՝ պատճառը ոչ միայն ՀՀ-ի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունքն է, այլև հակաքաղաքակրթական դիրքորոշումը։ Եթե ԱՄՆ-ում, Ֆրանսիայում մարդկանց, այդ թվում՝ հայերին վերաբերում են որպես իրենց երկրի հարստության, քաղաքացիների, բարձրագույն արժեքի, ապա ՌԴ-ում մարդկանց, այդ թվում՝ հայերին վերաբերում են որպես աշխատող զանգվածի, «լավագույն» դեպքում՝ հպատակի, որի միակ արժանիքը համարվում է հավատարմությունը Կրեմլին, ռուսական հակաքաղաքակրթական նկրտումներին։

Ռուսական ուղղորդված հակահայ քարոզչության թիրախում ՌԴ-ում ապրող հայերն են, որոնց չնչին մասին կարողանում են մանիպուլացնել և Հայաստանի դեմ տրամադրել, ատելություն հրահրել ՌԴ-ում ապրող հայերի և ՀՀ-ում ապրողների միջև, տպավորություն ստեղծել, թե ՌԴ-ում ապրող հայերը ՀՀ անկախությանը, ժողովրդավարությանը դեմ են, պաշտում են Պուտինին, ատում բոլոր հայ ղեկավարներին։

Այս համատեքստում է նաև Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե ՀՀ իշխանության քայլերը հայ ժողովրդի կենսական շահերի դեմ են։ Այստեղ ռուս պաշտոնյան, հավանաբար, սպառնում է, որ Մոսկվան կարող է հալածել ռուսահայերին, այդպիսով հարվածել հայ ժողովրդի կենսական շահերին։

ՔՊ-ական իշխանությունը պարտավոր է համարժեք և հասցեական արձագանքել ռուս պաշտոնյաների այս սպառնալի հայտարարություններին։ Այդ սպառնալիքները կարող են չեզոքացնել նաև իրենք՝ ռուսահայերը, եթե քաղաքական խոսույթից զերծ մնան, չդառնան գործիք հակահայ քարզչության ձեռքում, հնարավորինս պաշտպանեն Երևանի շահերը, ու չկորցնեն հույսը, որ հայ-ռուսական հարաբերությունները կբարելավվեն, երբ ՌԴ-ն կդառնա ժողովրդավարական երկիր ու կհրաժարվի հակահայկական նկրտումներից։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան