Ներքին 2 տարի առաջ - 23:01 29-03-2024

Կասյա՞ն, թե՞ Վազգեն Առաջին. անվանափոխված փողոց, չանվանափոխված ցուցանակներ

2023 թվականի հունիսի 27-ի Երևանի քաղաքապետարանի նիստին Տիգրան Ավինյանի զեկուցմամբ՝ Երևանի Կասյան փողոցը Վազգեն I-ի կաթողիկոսի անվամբ անվանակոչելու հարցը ընդունվել էր միաձայն՝ 45 կողմով:

Այսօր՝ հարցի ընդունումից 9 ամիս անց, սակայն, աշխատանքը շարունակում է թերի մնալ. անվանափոխված փողոցի բնակելի շենքերի ցուցանակները շարունակում են կրել նախկին անունը, ինչը հարց է առաջացնում՝ ինչ է փոխել քաղաքապետարանի որոշումը գործնական տեսանկյունից.

Oragir.News-ի հարցին Երևանի քաղաքապետարանի Լրատվության վարչությունից պատասխանեցին, որ ներկայումս փողոցների ցուցանակների ամբողջական տարբերակ է մշակվում.

«Կան տարբերակներ, բայց դեռևս ընտրված վերջնականը չկա: Դրանով պայմանավորված՝ ավագանու որոշմամբ առանձին անվանափոխված փողոցներում նոր ցուցանակներ փակցված չեն: Առաջիկայում այդ աշխատանքները ավարտին կհասցվեն, ու բոլոր անվանափոխված փողոցներում կտեղադրվեն նոր սահմանված չափորոշիչներով միասնական ցուցանակներ»:

Oragir.News-ի դիտարկմանը՝ գործընթացի ձգձգումը կարող է հանգեցնել փաստաթղթաշրջանառության խանգարմանը, վարչությունից այսպես մեկնաբանեցին.

«Եթե ավագանու որոշմամբ պաշտոնապես փողոցը անվանափոխվել է, ամբողջ փաստաթղթաշրջանառությունն արվում է փոփոխված անվանը համապատասխան»:

Ճշտող հարցին՝ մոտավորապես որքան ժամանակում կավարտվեն ամփոփիչ աշխատանքները, մեզ պատասխանեցին, որ այս պահին հստակ սահմանված ժամանակ չկա, բայց երկար չի տևի։

«Այս ուղղությամբ արդեն բավական աշխատանք տարված է, բայց կոնկրետ ժամկետով ասել չենք կարող, որովհետև խորհրդի հաստատման խնդիր կա»,- ամփոփելով զրույցը՝ հայտնեցին քաղաքապետարանի լրատվության վարչությունից:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»