Ներքին 2 տարի առաջ - 20:45 29-03-2024

Քանդելուց լավ են, սարքելուց չկան․ ՏԿԵՆ-ը 1 շաբաթ է՝ իրեն փողրակի տեղ է դնում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղ) 1 շաբաթ է, ինչ նոր ջրագծերի անցկացման աշխատանքներ են կատարվում։ Այդ աշխատանքների հետևանքով շինարարները վնասել են 1-ին փողոցի գործող ջրագծերից մեկը, ինչի հետևանքով խմելու ջուրը ուղիղ 1 շաբաթ է՝ հոսում է թաղամասի գլխավոր ճանապարհով։

Oragir.News-ը կապ էր հաստատել «Վեոլիա ջուր» ընկերության հետ, որտեղից պատասխանել էին, որ շինաշխատանքները կատարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ուստի հարցը նրանց տիրությում է։

Oragir.News-ը մի քանի օր շարունակ փորձում է կապ հաստատել ՏԿԵՆ լրատվական ծառայության հետ, սակայն որևէ մեկը մեր զանգերին չի պատասխանում։ Ընդունարանից փոխանցեցին, որ խնդիրը ՏԿԵ նախարարության ենթակայության տակ գտնվող Ջրային կոմիտեի տիրույթում է։

Կապ հաստատեցինք նաև Ջրային կոմիտեի հետ, սակայն ընդունարանի աշխատակիցը համապատասխան վարչության հեռախոսահամարը տրամադրեց՝ ասելով, որ ինքը իրավասու չէ որևէ պատասխան տալ։

Ջրային կոմիտեի համապատասխան վարչությունից որևէ մեկը չպատասխանեց հեռախոսազանգերին։

Փաստացի 1 շաբաթ է՝ խմելու ջուրը հոսում է Հաղթանակ թաղամասի փողոցներով, բայց Կառավարությունը իր կատարած փնթի աշխատանքի հետևանով առաջացած խնդրին լուծում չի տալիս։ Ըստ երևույթին՝ իշխանությունը հույսը դրել է բնակիչների վրա, որպեսզի նրանք իրենց սեփական ուժերով վերացնեն խնդիրը։

Ուշագրավ է, որ գործող իշխանությունը խոսում է ջրի կորուստներից, ընդամենը երեկ Կառավարությունը 1,1 միլիարդ դրամ սուբսիդիա տրամադրեց «Վեոլիա ջուր» ընկերությանը, բայց իր իսկ բնակչին պատճառած վնասը 1 շաբաթ չի լուծում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը