Ներքին 2 տարի առաջ - 18:18 29-03-2024

Անցկացվել է ՍԱՏՄ կառավարման խորհրդի հերթական նիստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը ներկայացրել է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում իրականացվող վերահսկողության, սպանդանոցային մորթի կազմակերպման գործընթացի մանրամասները, անդրադարձել է օրենսդրության մեջ փոփոխությունների կատարման անհրաժեշտությանը՝ օրենսդրական բացերը լրացնելու և պետական վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Քննարկվել են սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և թունավորումների դեպքերը, ձեռնարկված միջոցառումները, արդյունքները, եզրահանգումներն ու դրանք կանխելու համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև հանրությունից ստացվող բողոքներին ընթացք տալու անհրաժեշտ կարգավորումները։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»