Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:17 28-03-2024

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարությունների միջև

Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չոն Բյուն Վոնի գլխավորությամբ:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և տնտեսական կապերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակին, մասնավորապես՝ միջուկային էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, կրթական և մշակութային փոխանակումներին: Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, արհեստական բանականության և նորարարությունների ոլորտներում համագործակցության հեռանկարներին, պետական կառավարման ոլորտներում փորձի փոխանակմանը, ինչպես նաև Հայաստանում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) միջոցով իրականացվող ծրագրերին:

Խորհրդակցությունների ընթացքում կողմներն անդրադարձ են կատարել նաև միջազգային կազմակերպություններում և այլ բազմակողմ հարթակներում առկա համագործակցությանը, կայուն զարգացման նպատակների, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը զրուցակցին հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը և տևական խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ կարևորելով նաև այս ուղղությամբ միջազգային գործընկերների աջակցությունը:

Այցի շրջանակներում պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որի հետ հանդիպմանը ևս անդրադարձ է կատարվել հայ-կորեական հարաբերությունների երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի, տարածաշրջանային զարգացումներին:

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան