Ներքին 2 տարի առաջ - 20:22 28-03-2024

«Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ տեղի ունեցած կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր. shamshyan.com

Մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին թիվ 2 բուժմիավորումից ահազանգ է ստացվել, որ նույն օրը Հրաչյա Քոչար փողոցում անձրևաջրերի պատճառով սահել-ընկնելու հետևանքով ստացած վնավածքներով իրենց է դիմել Երևանի բնակիչ 17-ամյա Ս․ Ջ․-ն, ում մոտ ախտորոշվել է «քթոսկրերի բազմաբեկոր կոտրված տեղաշարժով»:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 22-ին ժամը 21։10-ին Վ.Փափազյան փողոցի 8 հասցեում գործող «Ռիո Մոլլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ Երևանի բնակիչներ 17-ամյա Հ․ Գ․-ն, 19-ամյա Գ․ Մ․-ն, 17-ամյա Ն․ Մ․-ն, 17-ամյա Ս․ Ջ․-ն, 17-ամյա Ն․ Ա․-ն և դեռևս չպարզված անձինք, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Ս.Ջ․-ն ստացել է մարմնական վնասվածք:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ անհայտ անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով

Ձեզ գուցե հետաքրքրի