Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:19 28-03-2024

Անորոշ կետերը շատ են. Նկարիչների միությանն ուզում են զրկել սեփականությունից

Գլխավոր Դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ և պահանջում է անվավեր ճանաչել 2001 թվականին Գրողների միությանը և 2003 թվականին Նկարիչների միությանը տրված սեփականության իրավունքի պետական գրանցումները։

Oragir.News-ը զրուցեց Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի հետ, ով ներկայացրեց խնդրի մանրամասները.

«Անցյալ շաբաթ ստացել ենք անակնկալ գրություն։ Շատ հարցերի պատասխաններ այսօր չունենք։ Այդ փաստաթղթերը դեռ ուսումնասիրման փուլում են։ Հետխորհրդային շրջանում կառավարության որոշումով շենքը Հայաստանի նկարիչների միությանը տրվել է որպես սեփականություն։ Թե ինչ խախտումներ են եղել, և ինչի մասին է խոսքը, մենք այս պահին չգիտենք։ Մոտ ապագայում, հուսով եմ, այդ հարցերի պատասխանները կունենանք։ Սպասում ենք պատկան մարմինների հետ հանդիպմանը։

Փաստաթղթերում կա, որ անօրինական գործարք է կատարվել Կադաստրի կոմիտեի հետ։ Անորոշ կետերը շատ են, իսկ անորոշությունից ավելի շատ է լինում անհանգստությունը»։

Հարցին, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, Սուրեն Սաֆարյանը պատասխանեց․

«Այս պահին ուսումնասիրության փուլում է ամեն ինչ գտնվում։ Երբ շատ հարցեր կստանան իրենց պատասխանները, այդ դեպքում մեր գալիք գործողությունների մասին բոլորը կիմանան»։

Նշենք, որ Նկարիչների միության շենքը տասնամյակներ առաջ է կառուցվել և մինչ օրս սեփականության իրավունքով պատկանում է Նկարիչների միությանը։ Հանրային խոսույթում ասեկոսեներ են պտտվում, թե իշխանությունները մտադիր են վաճառել քաղաքի կենտրոնական հատվածներում գտնվող ստեղծագործական միությունների շենքերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում