Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:30 28-03-2024

Մեր գյուղն ինքն իրենով խնդիր է, բայց ոչ մի իշխանություն չի զբաղվում մեր գյուղի խնդիրներով. Բյուրակնի բուժքույր 

Արփինե Ալեքսանյանը Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Բյուրական գյուղի բուժքույրն է։Գյուղը սպասարկող տրանսպորտում հանդիպեցինք։Նախքան զրույցը սկսելը ասում է այս քարուքանդ ու դժվարանցանելի ճանապարհով է ամեն օր գնում աշխատանքի, բայց ճանապարհի դժվարանցանելիությունը վաղուց արդեն իրենց համար սովորական բան է դարձել։ Արփինեն ասում է`մեր գյուղը այնքան խնդիրներ ունի, որ եթե մի ամբողջ օր խոսի դրանց մասին չեն վերջանա։ Երիտասարդ բուժքույրն ասում է`գյուղի խնդիրները կարծես թե քիչ էին, մի բան էլ գյուղացիների կյանքը արհեստական բարդացնում են, ամեն ինչ Ամասիայում կենտրոնացնելով։

«Կենտրոնացրել են, բայց չկա տրանսպորտ, որ մարդը հասնի Ամասիա իր հարցերը լուծի։Մեր գյուղում խնդիրները շատ են.ջուր չունենք, գյուղը մանկապարտեզ չունի, որը շատ կարևոր է։Մեր գյուղը ինքն իրենով խնդիր է, ինքն իրենով պրոբլեմ է, բայց չեմ հիշում, որ մի իշխանություն զբաղվի մեր գյուղի խնդիրներով»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Բյուրակն գյուղի բուժքույրը։

Արփինե Ալեքսանյանն ասում է, որ ամեն ինչ այնքան են բարդացրել, որ առաջնային օղակի բուժօգնությունն էլ, որ թվում էր թե պիտի հասանելի լինի, մարդկանց հասանելի չէ, որովհետև Ամասիա հասնելու համար պիտի տաքսիով գնան, ճանապարհները բարեկարգ չեն, ամեն մեքենա չի գնում։

Ստացվում է, որ հեռավոր գյուղերում տրանսպորտային միջոցներից օգտվելը թանկ հաճույք է։
Գյուղացիները երբեմն իրար մեջ կատակում են, որ Երևան 1200 դրամով են հասնում, իսկ մինչեւ Ամասիա հասնելը մինիմում 2000 դրամ է նստում իրենց վրա։

Արփինե Ալեքսանյանն ասում է, արդեն հոգնել են իրենց գյուղի խնդիրների մասին բարձրաձայնել, որովհետև իրենց հարցին լուծում չկա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ