Ներքին 2 տարի առաջ - 12:43 28-03-2024

Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Շուռնուխում 13 տուն կառուցելու ծրագրի մանրամասներին չի տիրապետում, խնդրում է դիմել քաղաքաշինության կոմիտեին։

Լրագրողների հետ ճեպազրույցում Ղուկասյանը շեշտեց, որ բացի Շուռնուխի տներից բազմաթիվ այլ ծրագրեր կան։

«Երկում բացի Շուռնուխի 10 տնից բազմաթիվ շենքեր և տներ էլ են չէ՞ կառուցվել։ Այնպես չէ, որ Հայաստանում ընդամենն այդ 10 տունն է կառուցվում։ Այդ հարցով դիմեք ՀՀ քաղաքաշինության կոմիտեին, որովհետև պատվիրատուն իրենք են, ես մանրամասն չգիտեմ»,- ասաց Ղուկասյանը։

Շուռնուխում 12 տուն կառուցելու որոշումն ընդունվել է դեռ 2021 թվականի ապրիլին։ Մինչ օրս արդեն 5 անգամ ծրագիրը հետաձգվել է ու այժմ նշվում է, որ նոր թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականի ապրիլին։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»