Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 00:51 28-03-2024

Եթե «Գոյ» թատրոնի աշխատակիցները չեն ուզում Սունդուկյանի ղեկավարության հետ աշխատել, իրենց իրավունքն է․ Արմեն Էլբակյան

Այսօր մարտի 27-ն է՝ Թատրոնի միջազգային օրը։ Այս առիթով Հայաստանի թատերական գործիչների միությունը իրականացնում է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը՝ ամփոփելով անցնող թատերական տարին։

Oragir.News-ի հետ զրույցում Արմեն Էլբակյանն ասաց, որ օրն աշխատանքային է սկսել։

«Այս տոնը ոչ միայն մերն է, այլև հասարակությանը, բոլոր մարդկանցը։ Ովքեր հաճախում են թատրոն, նրանք հասկանում են՝ ինչ նպատակի համար են ապրում։ Թատրոնը օգնում է ազատագրվել մեր շուրջն ստեղծված քաոսից։ Թատրոնի լինելիությունը հասարակության կյանքում խիստ կարևոր է»,- նկատեց Էլբակյանը։

Արմեն Էլբակյանն արժանացել է մրցանակի Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար առանձնացված անվանակարգում։

Հարցին, թե ինչ կարծիք ունի «Գոյ» թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, Արմեն Էլբակյանն ասաց, որ թատրոնը, եթե ուզում է գործել որպես անկախ միավոր, այն գործում է որպես անկախ միավոր։

«Այն տարածքը, որը նրանք գրավում են, միշտ էլ եղել է Սունդուկյան թատրոնի տարածքը, և այդ սխալը սկզբից էլ եղել է։ Նրանց տրամադրել են դա՝ որպես լաբորատորիա, հիմա փոխվել է լուծումը, դա լաբորատորիա չէ, այլ մշակութային կենտորն է, իսկ մշակութային կենտրոնը չի կարող այդպիսի փոքր տեղում գոյատևել։ Նրանց պետք է տրամադրել մշակութային կենտրոնին հարիր տարածք, որպեսզի այն ամբողջ ուժով գործի»,-ասաց Էլբակյանը։

Էլբակյանը շեշտեց, որ «Գոյ» թատրոնի աշխատակիցները չեն ուզում Սունդուկյանի տնօրենության հետ աշխատել, իսկ Կառավարությունը նրանց այդ է առաջարկել․ նրանց ոչ ոք չի խոչընդոտում աշխատել, եթե չեն ուզում այդ ղեկավարության հետ աշխատել, դա իրենց իրավունքն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան