Ներքին 2 տարի առաջ - 21:01 27-03-2024

Հայաստանը չի միացել Մոսկվայի ահաբեկչությունը դատապարտող ՀԱՊԿ ԽՎ հայտարարությանը

Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանը չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը։

«ՀԱՊԿ-ի կողմից հայկական կողմին եղել է հայտարարությանը միանալու առաջարկ, մենք մերժել ենք, քանի որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին», - պարզաբանեց Նելլի Ղուլյանը։

Նրա խոսքով՝ Ալեն Սիմոնյանը ահաբեկչությունից հետո ցավակցական նամակներ է հղել Մոսկվա, միևնույն ժամանակ Տելեգրամում դատապարտել է վերջին տվյալներով 140 մարդու կյանք խլած հարձակումը։

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով, իսկ ահաբեկչությունը կատարելու համար մեղադրվող չորս անձինք կալանավորվել են, գործով կան նաև ձերբակալվածներ։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»