Ներքին 2 տարի առաջ - 19:44 27-03-2024

Լոռու մարզում «Պռոշյան» սուպերմարկետի 20-ամյա գանձապահը տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ. shamshyan.com

Մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն «Վանաձոր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ «Թթու ջրի» մոտ աստիճաններից վայր ընկնելու հետևանքով «գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ հարազատների կողմից իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Գևորգ Մկրտչյանը։

Կարճ ժամանակ անց կրկին հիվանդանոցից զանգահարել են ոստիկանության Բազումի բաժին և հայտնել, որ բժշկական հետազոտության ընթացքում վերջինիս մոտ հայտնաբերվել է «շեքի շրջանի ծակած-կտրած վերք» մարմնական վնասվածք:

Պարզվում է, որ մարտի 23-ին ժամը 17։00-ի սահմաններում Գ. Մկրտչյանի աշխատավայր է մոտեցել Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Վահան Զուլալյանը, ում հետ ունեցել է խոսակցական բնույթի վիճաբանություն, որտեղ հետագա պարզաբանումների համար պայմանավորվել են, որ ժանը 23։00-ին հանդիպել Երևանյան խճուղի 90-1 հասցեի հարևանությամբ, որտեղ էլ առաջացած վիճաբանության ժամանակ Վ. Զուլալյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Գ. Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին, ապա իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարված է հասցրել աճուկի շրջանին, պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ Վ. Զուլալյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Վիրավոր Գևորգ Մկրտչյանը աշխատում է «Պռոշյան» սուպերմարկետում՝ որպես գանձապահ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
14:44 Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում