Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:40 27-03-2024

Ավինյանը «խադավիկների» հետ պայմանագիր ունի․ վարորդները՝ Ավանի փոսի մասին 

Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում արդեն մի քանի օր է ճանապարհի երթևեկելի մասում հսկա փոս է առաջացել, ինչը պատուհաս է դարձել այն վարորդների համար, ովքեր այդ հատվածով երթևեկում են ոչ ամեն օր։

Այսօր վարորդներից մեկը Oragir.News-ին տրամադրել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի քանի վարորդներ նշված փոսի մեջ հայտնվելով վնասել ավտոմեքենաների անվադողերը և մնացել ճանապարհին կանգնած։

«Մեր զանգերին քաղաքապետարանը չի պատասխանում, երևի Ավինյանը «խադավիկների» հետ պայմանագիր ունի։ Վարորդների կրած վնասների համար ո՞վ է պատասխան տալու։ Գոնե գան տեսնեն, թե ինչ խորը փոսեր են առաջացել, մեջը մարդ պառկի, չեն տեսնի։
Թող իրենց տաք աշխատասենյակներից դուրս գան, աշխատեն, թե՞ սպասում են, որ ողբերգական դեպքեր լինեն նոր տեղներից շարժվեն»,- ասաց վարորդներից մեկը։

Հիշեցնենք, որ Oragir.News-ի ընթերցողներից մեկը երեկ ևս տրամադրել էր տեսանյութ նշված հատվածից։ 5-ից ավելի ավտոմեքենաներ, չնկատելով փոսը, վնասել էին անիվները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»