Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:40 27-03-2024

Անփույթ ԿԳՄՍՆ-ն․ երեխաներին ուղարկում են Մալյան թատրոն, բայց ժամ չեն նշում․ տեսանյութ

Երեկ՝ մարտի 26-ին, ԿԳՄՍ նախարարությունը «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում դպրոցական աշխակերտներին ուղարկել է Հենրիկ Մալյանի անվան թատրոն՝ ծանոթանալու թատրոնի անցուդարձին և ժամ չի նշել։

Թատրոնի դերասանները տեսանյութ են հրապարակել, որտեղ պատրաստված և անհամբեր սպասում են երեխաներին, սակայն վերջիններս չկան։ Իսկ Հ. Մալյանի թատրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ կա ընդգծում, որ նախարարության աշխատակիցների անփութության պատճառով ծրագրում նշված չէ միջոցառումների ժամը։

Oragir.News-ի հետ զրույցում թատրոնի դերասան Արա Սարգսյանը տեղեկացրեց, որ այսօրվա հանդիպմանը չի մասնակցելու, սակայն երեկ ժամերով սպասել են երեխաներին, որոնք չեն եկել։

«Մեզ երկու օր էր տրված՝ մարտի 26-ը և 27-ը։ 26-ին չեկան երեխաները, քանի որ ժամ նշված չէր։ Իսկ այսօր ես չեմ մասնակցում, երիտասարդներն են։ Նույն շրջանակներում ուրիշ միջոցառում է։ Չգիտեմ՝ այսօր կգան, թե չէ։ Կոլեկտիվն այնտեղ է»,- ասաց դերասանը։

Արա Սարգսյանի խոսքով՝ այսօր ևս կոնկրետ ժամ չի նշվել։

Oragir.News-ը զրուցեց նաև թատրոնի տնօրեն Վարդուհի Ռուշանյանի հետ, ում պնդմամբ՝ երեկ պարզապես ժամային խախտում է եղել, ԿԳՄՍՆ-ն ժամը ճիշտ չի նշել։

«Խնդիր չի եղել, սպասել ենք՝ չեն եկել։ Երևի՝ ժամային խախտում է եղել։ Մենք պատրաստ ենք երեխաներին ընդունելու։ Նախարարությունից էլ են գալու։ Ժամը 1-ին են ասել։ Այս խցանումների մեջ դժվար է ուղիղ ժամին տեղ հասնել»,- եզրափակեց թատրոնի տնօրենը, փորձելով արդարացնել ԿԳՄՍՆ-ի անպարտաճանաչ և անփույթ մոտեցումը։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
14:44 Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում