Ներքին 2 տարի առաջ - 10:05 27-03-2024

Արցախի ժառանգության պաշտպան Յասմին Դում Թրագութը՝ Շտեֆանուս հիմնադրամի մրցանակակիր

Հալածյալ քրիստոնյաների Շտեֆանուս հիմնադրամի 2024-ի հատուկ մրցանակակիրն է ավստրիացի հայագետ, պատմական եւ հնագիտական հետազոտություններով զբաղվող, Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր Յասմին Դում Թրագութը: Նրան այս մրցանակը հանձնվելու է ապրիլի 20-ին, ժամը 19-ին, Բոննում, հանդիսավոր երեկոյի ժամանակ, որի ընթացքում ֆինանսավորում կտրամադրվի ԼՂ հայերին: Գովասանաճառը կներկայացնի քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, Գերմանահայ իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը (Էրլանգեն-Նյուրնբերգի Ֆրիդրիխ Ալեքսանդր համալսարան):

Ինչպես հիմնադրամն է ներկայացնում, «Դում Թրագութը քաջարի հետազոտող է» , դրա մասին է վկայում ԼՂ-ի հայերի քրիստոնեական ժառանգությունը ուսումնասիրելու նրա անզուգական հանձնառությունը, ինչի համար արժանանում է մրցանակի: ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է, իրազեկում է հիմնադրամի կայքը՝ լուսաբանելով՝ադրբեջանական ԶՈՒ հայ բնակչությանը՝ ավելի քան 100 000 մարդու վտարեց բնօրրանից՝ ամիսներ տեւած շրջափակման, 2023-ի սեպտեմբերի 19-ի հարձակման միջոցով:
Հիմնադրամի վարչության նախագահ Միշայելլա Քոլլերը շեշտադրել է նաեւ այն հանգամանքը, որ ուղնուծուծով գիտնական Դում Թրագութի տպավորիչ հատկանիշներից մեկն էլ հաստատակամությունն է, որով դիմակայում է Հայոց ցեղասպանությունն ուրացող եւ շարունակող Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիվ քարոզչության հանդեպ:

«Ազգը» ջերմորեն շնորհավորում է Յասմին Դում Թրագութին՝ մրցանակի առիթով: Արժանի համարելով նրա վաստակի նման գնահատումը, մաղթենք Դում Թրագութին առավել արդար մրցանակ՝ տեսնել Արցախի ազատագրումը, պատմական արդարության հաստատումը իր նվիրական հայ ժողովրդի համար:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»