Ներքին 2 տարի առաջ - 00:43 27-03-2024

Քանի կան ըմբոստ գյուղացիները, ոչ մի հող չի հանձնվելու թշնամուն․ քաղաքագետ

Քաղաքագետ Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թշնամին Տավուշի մարզից հողեր չի կարող գրավել պատերազմի միջոցով: Նախկինում պատերազմի վտանգ երբեք առկախված չի եղել հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշի ուղղության վրա, քանի որ Նոյեմբերյանից մինչեւ Ճամբարակ ձգվող պաշտպանական գիծը 30 տարվա պատմություն ունի եւ մշտապես կատարելագործվել ու ամրացվել է: Պատերազմի վտանգ չի կարող լինել նաեւ այսօր:

Արտաքին քաղաքական որեւէ նախադրյալ չկա դրա համար: Ռուսաստանը, Թուրքիան եւ Իսրայելը խրվել են ռազմաքաղաքական լրջագույն խնդիրների մեջ ու չեն կարող առավել մեծ ուշադրության արժանացնել Ադրբեջանին: Չկա նաեւ Ադրբեջանի կողմից ինքնուրույն ռազմական ճանապարհով խնդրի լուծման հնարավորություն: Տավուշի բարձրադիր ռելիեֆից ելնելով՝ թշնամու տեղաշարժերը գտնվում են մեր զինված ուժերի մշտադիտարկման տակ:

Թշնամին Տավուշի մարզից հողեր կարող է վերցնել երկու ճանապարհով: Առաջին ճանապարհն այն է, որ հայերը պատերազմից խուսափելու կամ այդ հողերն ադրբեջանական համարելու հիմնավորմամբ, խաղաղ, լուռ ու կամավորապես հանձնեն դրանք թշնամուն: Դրա համար ամեն օր մեր ժողովրդի շրջանում տարբեր մեթոդներով ու միջոցներով վախ է սերմանվում, այդ թվում՝ նիկոլական վարչակազմի կողմից: Երկրորդ ճանապարհն այն է, որ ռազմական մի փոքր բախման միջոցով ստեղծվի պատերազմի վերսկսման իմիտացիա, որն օգտագործելով՝ Ալիեւի պահանջները կատարող նիկոլական վարչակազմը Հայաստանի ներսում ստանա դիմադրության օջախները չեզոքացնելու հնարավորություն: Այն է՝ դիմադրող մարդկանց մեղադրելով պատերազմ հրահրելու կամ սահմանային գոտում արտակարգ դրության ռեժիմը խախտելու մեջ՝ չեզոքացնի այդ մարդկանց եւ դրա հետ մեկտեղ հնարավորություն ստանա զորքի ետքաշում իրականացնել ավելի անբարենպաստ դիրքեր:

Քանի կա հանրային մեծ դիմադրություն եւ կան Ոսկեպարի ու մյուս գյուղերի ըմբոստ բնակիչները, Տավուշի մարզից ոչ մի մետր հող թշնամին չի կարող վերցնել: Նիկոլական վարչակազմի համար հիմնական անլուծելի խնդիրն այն է, որ այն չի կարող արգելել մեր զորքին պաշտպանել գյուղացիներին, երբ գյուղացիները որոշեն զինված դիմադրություն ցույց տալ իրենց գյուղի տակ կանգնող ասկյարներին: Կրակելն արգելող որեւէ հրաման չի կատարի զորքը, եթե գյուղացիներն իրենց որոշմամբ սկսեն պաշտպանվել թշնամուց: Քանի կան ըմբոստ գյուղացիները, ոչ մի հող չի հանձնվելու թշնամուն: Ոսկեպարցիներն իրենց որոշմամբ կողպել են հողերի հանձման բոլոր ճանապարհները: Մեզանից սպասվում է առավել մեծ աջակցություն ցուցաբերել մեր հարազատներին՝ Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչներին»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի