Ներքին 2 տարի առաջ - 22:01 26-03-2024

ԱԺ փոխնախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության վեհաժողովում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ-ից, իր ելույթում ԱԺ փոխնախագահը նշել է.

«Պարո՛ն նախագահ,
Ձե՛րդ գերազանցություններ,
Գործընկեր խորհրդարանականնե՛ր,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Նախքան սկսելը՝ մենք պետք է դատապարտենք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը եւ մեր ցավակցությունը հայտնենք զոհերի ընտանիքներին, ինչպես նաեւ շուտափույթ ապաքինում մաղթենք տուժածներին: Սա ընդգծում Է ծայրահեղականության դեմ պայքարում միասնության անհրաժեշտությունը՝ խաղաղության եւ անվտանգության պահպանման համար:

Խորհրդարանական դիվանագիտությունը հզոր գործիք է գլոբալ հարցերում երկրների մասնակցության, արտաքին քաղաքականության ձեւավորման եւ խաղաղ միջազգային հարաբերությունների ամրապնդման համար:

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը եւ պատրաստ է հետագա ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար:

Ադրբեջանի հետ շարունակվում են կառուցողական բանակցությունները՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանների դելիմիտացիային եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Այս ջանքերը հիմնված են երկու երկրների ղեկավարների կողմից նախկինում քննարկված եւ հավանության արժանացած սկզբունքների վրա:

1. Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

2. Ալմա-Աթայի հռչակագիրը քաղաքական հիմք է դելիմիտացիայի գործընթացի համար: Հռչակագրի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ նորանկախ հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, համաձայնել են, որ նրանց միջեւ նախկին Խորհրդային վարչական սահմանները ճանաչվեն որպես միջպետական սահմաններ:

3. Տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները պետք է ապաշրջափակվեն՝ հաշվի առնելով տարանցիկ երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը՝ հավասարության եւ փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այս թեմայի վերաբերյալ Հայաստանի տեսակետներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կհեշտացնի հաղորդակցությունը երկու պետությունների, տնտեսությունների, ժողովուրդների եւ միջազգային շահագրգիռ կողմերի միջեւ: Նման մոտեցումը կենսական նշանակություն ունի երկու երկրների եւ ընդհանրապես տարածաշրջանի միջեւ խաղաղության, բարգավաճման եւ վստահության ամրապնդման համար:

Վերջում ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանը 2024 թվականի սեպտեմբերին կհյուրընկալի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Սրտանց հրավիրում եմ բոլոր երիտասարդ խորհրդարանականներին մասնակցելու այդ համաժողովին եւ զգալու Երեւանի եւ Հայաստանի ժողովրդի հյուրընկալությունը:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, շնորհակալություն եմ հայտնում բոլոր պետություններին, ինչպես նաեւ խորհրդարանականներին, միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացին աջակցելու համար:
Շնորհակալություն»:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»