Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:25 26-03-2024

Ես չեմ պատկերացնե, որ մեր հարևան-թշնամի պետության հետ հնարավոր է հանգիստ ու խաղաղ ապրել. սահմանամերձ գյուղի բնակիչ

Լիանա Ահարոնյանը 2 անչափահաս որդիների հետ ապրում է Շիրակի մարզի սահմանամերձ Ախուրիկ գյուղում։ Ամուսինը 44-օրյա պատերազմում է զոհվել։ Երիտասարդ կինն ասում է՝ ամենաշատը նեղվում է գազի բացակայությունից, որովհետեւ հատկապես ձմռանը շատ դժվար է իրենց համար։ Գյուղացիները լսել են հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին, բայց չեն հավատում, որ թշնամի հարևան երկրի հետ հնարավոր է խաղաղ ապրել։

«Մենք գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ենք իրենց տեսնում, պարզ լսվում է իրենց նամազը։ Ես կարծում եմ, որ հասարակ գյուղացիների հետ չէ խնդիրը, այլ երկրների իշխանությունների, բայց եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, չեմ կարծում, որ անվտանգ հնարավոր է ապրել։ Ես չեմ պատկերացնե, որ մեր հարևան-թշնամի պետության հետ հնարավոր է հանգիստ ու խաղաղ ապրել»,-ասում է Լիանա Ահարոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը