Ներքին 2 տարի առաջ - 18:40 26-03-2024

Արցախն «իրական Հայաստան» չէ, և վե՛րջ

Կարելի է, իհարկե, փրփրաբերան գոռալ, բացատրել կամ ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը և իր դրածո խումբն ամբողջությամբ Արցախի «չուզողն» են եղել, կան, կլինեն։

Գոռացող մարդն իր պնդմանը կարող է նաև տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ապացույցներ բերել հեշտությամբ։

Բայց ո՞ւմ է պետք այդ ինքնաձաղկումը։ Բա՞ն է փոխվում դրանից։

Ոչ մի բան չի փոխվում և չի էլ փոխվի, քանի դեռ «քաղաքավարի» բողոքում ենք, եղած փաստերն արձանագրում, ոսկեղենիկ հայերենով դրանք ներկայացնում հանրության դատին․․․
Ներկայացրածն էլ, մեծ հարց է, կարդացող կա՞, և եթե կարդում են, դրանի՞ց, իբր, ինչ է փոխվում։

Արցախը վաղուց պատմություն է դարձել։ Նիկոլի ձեռքի Հայաստանի մակետի հետ, օրինակ, Արծվաշենի անկլավի մասնիկը չի երևում։ Սկզբում 1-2 անգամ հանեց թղթապանակից, հետո երևի ձանձրացավ, կամ Բաքվից «օպերատիվ կապ» հաստատեցին, ասացին՝ գարդաշ, Արծվաշեն չենք տա, լավ է մտածես, թե 29743 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանից ինչքանն է քեզ մնալու։

Արցախը «պատմական Հայաստան»-ում անգամ Նիկոլ Փաշինյանը չի հիշատակում, էլ ինչու՞ պիտի վարչապետական, նախագահական կամ նախարարական պաշտոնական կայքէջերում «Արցախ» բաժին մնա։



Եվ նրանք, ովքեր ահազանգում են, ահազանգածի արդյունքներն էլ, նեղություն քաշում, լուսապատճենում և ցանցերում դնում՝ ընդամենը սեփական խղճի հանգստությունն են ապահովում։ Որ հետո, եթե ինչ-որ մեկը հանկարծ հարցնի՝ բա որ ձեր բարձրաստիճանավորների կայքերից Արցախի բաժինն էլ ջնջեցին, դուք որտե՞ղ էիք,- պատասխանեն, որ «կներեք, բայց մենք հարցում արեցինք, ինչ է՝ չտեսա՞ք»։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»