Ներքին 2 տարի առաջ - 11:33 26-03-2024

900 հոգի չի հայտնվել բանտում, որովհետև դատարանն արդեն կարողանում է տնային կալանք տալ

Հայաստանում մոտ 900 մարդ չի հայտնվել պատժիչ հաստատություններում տնային կալանքի շնորհիվ։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023թ. կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ, մարտի 26-ին ասել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ արդարադատության նախարարությունն ավելի վաղ գնել էր լեհական մի ընկերությունից մոտ 800 սարք, որոնք հագցնում են մեղադրյալների ոտքին։ Դա, նախարարի խոսքով, էապես նպաստել է դատական համակարգի զարգացմանը։ Մասնավորապես, տնային կալանքների մասին որոշումների կայացմանը։ «Առաջին մի քանի ամիսներին ծագել են տեխնիկական խնդիրներ։ Օրինակ, կեղծ ազդանշաններ էին ստացվում։ Եղել են նաեւ դեպքեր, երբ տագնապի ազդանշանները ոչ մի կերպ չէին ֆիքսվում։ Այնուամենայնիվ, վերջին եռամսյակում մենք նկատել ենք, որ համակարգը շատ լավ է աշխատում»,- ավելացրել է Մինասյանը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա