Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:10 26-03-2024

«Վեոլիա ջուր», եկեք, ձեր ավիրածը սարքեք. 4-րդ գյուղի բնակիչներ

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) 1-ին փողոցի բնակիչներն ահազանգում են՝ «Վեոլիա ջուրը» շաբաթներ առաջ նոր ջրագիծ է անցկացրել, որի հետևանքով վնասել են գործող ջրագիծը և հիմա հրաժարվում են այն վերանորոգել:

Բնակիչները Oragir.News-ի հետ զրույցում ասացին, որ դեռ շաբաթ օրն են զանգահարել «Վեոլիա ջրի» թեժ գիծ և խնդրի մասին հայտնել:

«Մեզ խոստացան, որ մասնագետները կմոտենան, խնդիրը կհասկանան և լուծում կտան: Շաբաթ-կիրակին անցավ, արդեն աշխատանքայն է, բայց որևէ մեկը խնդրին լուծում չի տվել: Պատճառաբանում են, որ տարբեր շինարարներ են աշխատել, նրանք էլ մեկը մյուսի վրա են գցում: Արդյունքում մարդիկ զրկված են ջրից, փոխարենը ամբողջ փողոցը ջրի մեջ է:

Հո մենակ քանդե՞լը չի, եկեք ձեր ավիրածը սարքեք»,- ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ սա Հաղթանակ թաղամասի կենտրոնական փղոցն է: Բնակիչները նշված հատվածում անվադողեր են շարել, որպեսզի կանխեն հնարավոր վթարները:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա