Ներքին 2 տարի առաջ - 23:08 25-03-2024

Տնօրենն այս պահին ահագին «խելոք» է․ Վանաձորի համար 16 դպրոցում դասադուլն ու գործադուլը դադարել են

Մի քանի օր տևած դասադուլից և գործադուլից հետո Վանաձորի Դանիել Վարուժանի անվան համար 16 դպրոցում կրքերը, ի վերջո, հանդարտվել են։ Նորընտիր տնօրեն Նաիրա Հարությունյանի հրաժարականը պահանջող աշակերտներն ու ուսուցիչները ակացիաները դադարեցրել են միայն մարզպետի հետ հանդիպումից հետո։

«Մարզպետը հանդիպել է տնօրենի և ուսուցիչների հետ, տնօրենն էլ ասել է՝ կվերանայի իր վերաբերմունքը, վարքը։ Այս պահին ահագին «խելոք» է՝ թույլ տալով միջոցառումներ անցկացնել դպրոցում, երբ առաջ դա էլ թույլ չէր տալիս։ Նույնիսկ չի խոչընդոտում և թույլ է տալիս իրականացնել վերջին զանգի փորձեր»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց դպրոցի ծնողներից մեկը։

Ճշտող հարցին՝ արդյոք ուսուցիչներին աշխատանքից ազատելու սպառնալիք եղել է, ծնողը պատասխանեց․

«Բացահայտ հայտարարություն չի եղել, բայց տողատակերով հասկացրել են, որ շարունակելու դեպքում խնդիրներ կունենան։ Այդ մասին նաև ակնարկել են ԿԳՄՍՆ-ից, երբ ուսուցիչները զանգահարել էին և հանդիպում պահանջել։ Նախարարությունից ուսուցիչներին ասել էին, որ որևէ բանի չեն հասնելու, անգամ ասել էին, որ չեն պատրաստվում ընդունել իրենց, նույնիսկ մեղադրել էին ապօրինի գործողություններ կատարելու մեջ․․․

Մարզպետն ասել է՝ եթե որևէ ուսուցչի կողմից բողոք եղավ, հանկարծ որևէ ուսուցիչ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց, կամ որևէ աշակերտ դուրս եկավ դպրոցից, անմիջական պատասխանատուն լինելու է տնօրենը»։

Հիշեցնենք, որ Վանաձորի Դանիել Վարուժանի անվան համար 16 դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ և գործադուլ էին իրականացնում, պահանջում տնօրենի հրաժարականը։

Աշակերտների ծնողները մեզ հետ զրույցում ասել էին․ «Հին տնօրենը չարիք է, բոլորին բուլինգ է արել»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը