Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:55 25-03-2024

Ո՞վ իրավունք ունի «Գլաձոր» համալսարանը տեղափոխել և ճակատագիր որոշել․ Ժորա Ջհանգիրյան

Ակադեմիական քաղաքի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումները շարունակվում են։ Համալսարանների ռեկտորներն ու համալսարանականներն անհանգստացած են, թե ինչպես կարող են պետական և ոչ պետական բուհերը համատեղվել, չեն պատկերացնում, թե ինչ կարող է տալ Ակադեմիական քաղաքի կառուցումը հասարակությանը, այդ թվում՝ համալսարանականներին, դասախոսներին, ռեկտորներին։

Oragir.News-ի հետ զրույցում «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը կարծիք հայտնեց, թե Ակադեմիական քաղաքի կառուցումը չի կարող ապահովել կրթության որակ.

«Երևանն առանց ուսանողների ի՞նչ քաղաք պետք է լինի։ Ես գտնում եմ, որ դա ճիշտ ճանապարհ չէ գիտելիքի ու որակի բարձրացման համար, լուրջ չեմ ընդունում այս գաղափարը։ Չի կարելի կրթության ոլորտում էքսպերիմենտներ անել։

Ես կարող եմ հայտարարել, որ մենք այժմ չունենք դպրոց, իսկ ավագ դպրոց ընդհանրապես չունենք։ Քանի դեռ մենք չունենք դպրոց, չենք կարող ունենալ նաև որակյալ բուհ, քանի որ որակյալ բուհի հիմքը դպրոցն է»։

Հարցին, թե ինչպես կարձագանքեն, եթե «Գլաձոր» համալսարանը նույնպես տեղափոխվի Ակադեմիական քաղաք, Ժորա Ջհանգիրյանը պատասխանեց․

«Ո՞վ իրավունք ունի «Գլաձոր» համալսարանի շենքը տեղափոխել ու ճակատագիրը որոշել, սա ազգային հարստություն է։ Ես չեմ պատրաստվում այն որևէ տեղ տանել։

«Գլաձոր» համալսարանը ծննդյան օրվանից չի զբաղվել այն բիզնեսով, ինչպես պատկերացրել են որոշ մարդիկ»։

Ջհանգիրյանը նշեց նաև, որ այսօր ՀՀ-ում անիմաստ բաներ են արվում կրթության ոլորտում, որոնք իր համար անհասկանալի են։

Հիշեցնենք, որ Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք Ակադեմիական քաղաք նախագծում։

Մանրամասները՝ տեսանյությում։

Ամենից շատ դիտված

23:51 Բնակարանի վա՞րկ, թե՞ ծուղակ Փաշինյանի համար
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
21:19 5 մարդ է զոհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի ԶՈւ հրթիռային հարձակման հետևանքով
22:52 «Զվարթնոց»-ում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանայի վերադառնալ ՌԴ` հոգևոր ծառայությունը շարունակելու
21:39 Հզոր տորնադո՝ Սվերդլովսկում. տասնյակ տներ և մեքենաներ են վնասվել
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:30 Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չի արգելում ռուսական ապրանքների ներմուծումը․ Մանասերյանը բացում է փակագծերը
20:39 Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվի բանտում գտնվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով