Ներքին 2 տարի առաջ - 13:18 25-03-2024

Վրաստանի վարչապետը Հայաստանում է

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Օդանավակայանում Վրաստանի վարչապետին դիմավորել են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Վրաստանի վարչապետը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդիպումից հետո հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով։

Ամենից շատ դիտված