Երևան +19°
copy image url
Արտաքին Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 22:00 22-03-2024

Ռուսական զորքերը պատերազմի առիթ են ստեղծում. նրանք պետք է հեռացվեն ՀՀ-ի սահմաններից

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Մամուլն այսօր գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ն կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առթիվ կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։ Միևնույն ժամանակ հստակ չէ, թե Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի՞ հայրենական պատերազմի հաղթանակի օրվան նվիրված ամենամյա միջոցառումներին, թե ոչ։

Կառավարամետ աղբյուրները պնդում են՝ Փաշինյանը նախատեսում է Մոսկվայում մի քանի ժամ մնալ և վերադառնալ Երևան՝ առանց տոնական միջոցառումներին մասնակցելու։

Oragir.News-ը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության և ՌԴ-ի հանդեպ առկա դժգոհությունների ֆոնին Փաշինյանն առհասարակ պե՞տք է մասնակցի այս միջոցառմանը, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ Մեհրաբյանն ասաց, որ իր կարծիքով՝ անհրաժեշտ է վերջակետ դնել հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների վրա և շարժվել առաջ։

«Ավելորդ տեղն այդ ֆաշիստ թերմածքների հետ ընդհանրապես նույն սեղանի շուրջ նստելու կարիք չկա։ Բայց դա՝ վարչապետն է որոշում, իմ կարծիքը սա է, որը վարչապետին փոխանցել եմ»,- ասաց նա։

Հարցին, թե այս այցն ինչ հետևանքներ կունենա անվտանգային առումով, և հնարավո՞ր է, որ Ադրբեջանը դրանից հետո նոր ագրեսիա սանձազերծի, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց, որ չի կարծում։ Ըստ նրա՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան ունի քաղաքական գին, որը ներկայիս միջազգային հարաբերություններում ստեղծված պայմաններում այդ երկրի գրպանով չէ։

Մեր հարցին, թե արդյոք հնարավո՞ր է չհանձնել Տավուշի 4 գյուղերը, բայց նաև խուսափել պատերազմից, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց, որ խնդիրը ոչ թե հանձնել-չհանձնելու, այլ այն մասին է՝ Ադրբեջանը ճանաչո՞ւմ է 1991 թվականի սահմանների դրույթը որպես սկզբունք ողջ հայ-ադրբեջանական սահմանի նկատմամբ, թե՞ միայն այն հատվածում, որտեղ ինքը վերցնելու բան ունի։

«Որովհետև եթե ինքը միայն այն մասով է հետաքրքրված, որտեղ ինքը վերցնելու բան ունի, ապա դա նշանակում է, որ պատերազմի վտանգը չի վերանալու։ Ամբողջ խնդիրը հենց սա է»,- կարծում է նա։

Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար անհրաժեշտ է դեմարկացիայի հարցը նույնպես տեղափոխել արևմտյան հարթակ, իսկ զուգահեռ դրան՝ Ռուսաստանին ընդհանրապես դուրս շպրտել այդ ամբողջ գործընթացից։ «Ռուսական գեստապոյի ներկայացուցիչ զորքերը պետք է հանվեն հայ-ադրբեջանական սահմանից՝ չեղարկելով մինչև այդ կառավարության կողմից ընդունված բոլոր որոշումները, համաձայն որոնց՝ այդ ֆաշիստական խաժամուժն այնտեղ է հայտնվել»

Քաղաքագետը հավելեց, որ Հայաստանի սահմաններին տեղակայված ռուսական զորքերը միայն մեկ ֆունկցիա են կատարում. կազուս բելլի (պատերազմ հայտարարելու առիթ-խմբ) ստեղծել Հայաստանի Հանրապետության դեմ հարձակման համար։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է