Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:13 22-03-2024

2023թ․ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների մեծ մասը վերաբերել է գողությանը և թմրամիջոցներին

ՀՀ քննչական կոմիտեն ներկայացնում է անչափահասների կողմից կատարված հանցավորության ընդհանուր դինամիկան՝ ըստ 2023-ի ընթացքում ՔԿ վարույթում քննված քրեական վարույթների։

Ըստ այդմ, նախորդ տարի անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 363 քրեական վարույթ՝ 2022-ին քննված 244 վարույթի դիմաց։ Հետևաբար, ըստ ամփոփված վիճակագրության, նախորդ մեկ տարվա ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների կամ դրան ուղղված առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների աճ՝ 119-ով կամ շուրջ 48 տոկոսով։

Նախաձեռնված 363 վարույթից 50-ի նախաքննությունն ավարտվել է և 63 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։ 2022-ին դատարան ուղարկված վարույթները եղել են 59-ը՝ 59 անչափահասի վերաբերյալ մեղադրանքով։

2023թ․ դատարան ուղարկված վարույթների գերակշռող մասը վերաբերել են գողության և թմրամիջոցների հետ կապված դեպքերին։

Մասնավորապես՝ 50 վարույթներից

14-ը քննվել է գողության (28 %)
10-ը՝ թմրամիջոցներների ապօրինի շրջանառության հետ կապված (20 %)
9-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,
3-ը՝ խուլիգանության,
2-ը՝ սպանության,
2-ը՝ ավազակության,
1-ը՝ զենքի ապօրինի շրջանառության,
1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,
8-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
133 քրեական վարույթ կարճվել է, որից 69-ը` ռեաբիլիտացնող, իսկ 63-ը՝ ոչ ռեաբիլիտացնող, 1-ը՝ այլ հիմքով։

48-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 2-ը ուղարկվել է այլ մարմին, 12-ը՝ միացվել։

118 վարույթ փոխանցվել է 2024թ.:

70 անչափահասի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու կամ դադարեցնելու մասին։ 2022-ին նույն հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել կամ այն դադարեցվել է 43 անչափահասի նկատմամբ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել