Ներքին 2 տարի առաջ - 22:21 21-03-2024

Ֆրանսիական կողմը մանրամասներ է ներկայացրել Տավուշում առաջիկայում ստեղծվելիք պանրագործության դպրոցից

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է «Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի» (AMRF) նախագահ Բռունո Բեթնոյի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնում են նախարարությունից:

Ողջունելով հյուրերին՝ Վաչե Տերտերյանը խոսել է հայ-ֆրանսիական բարեկամական լավ հարաբերություններից, հայ և ֆրանսիական համայնքերի միջև առկա ամուր կապերից և նշել, որ այս հանդիպումն ավելի կամրապնդի այդ հարաբերությունները և կապերը:

Ֆրանսիական գյուղական համայնքների ասոցիացիայի նախագահը ներկայացրել է Ֆրանսիայում իրենց փորձը՝ համայնքների իրար հետ արդյունավետ համագործակցության հետ կապված, խոսել է համայնքերում առկա առաջնային խնդիրներից, դրանց լուծումների ուղղությամբ տարվող աշխատանքներից:

Բռունո Բենթոն իր խոսքում անդրադարձել է համայնք-ուսումնական հաստատություն կապի կարևորությանը, ինչպես նաև համայնքներում առաջանահերթություն համարավող ճանապարհաշինության, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում տարվող աշխատանքներին:

Ֆրանսիական կողմը մանրամասնել է նաև Տավուշի մարզում առաջիկայում ստեղծվելիք պանրագործության դպրոցի մասին։
Նախարարի տեղակալը ողջունելով ֆրանսիական կողմի նախաձեռնությունները՝ ևս մեկ անգամ կարևորել է երկու երկրների համայնքների միջև առկա փորձի փոխանակումը և նշել դրա շարունակականության ապահովումը։

Հանդիպման ավարտին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և «Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիան» գործնական համագործակցության, գյուղատնտեսության, կրթության, տուրիզմի, սոցիալական ապահովության, համայնքային ենթակառուցվածքների, հումանիտար և այլ ոլորտներում երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար կնքեցին մտադրությունների մասին արձանագրություն:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար