Ներքին 2 տարի առաջ - 21:23 21-03-2024

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Կանադայի դեսպանին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Արթուր Հովհաննիսյանը, Մարինա Ղազարյանը, Տիգրան Պարսիլյանը և Թագուհի Թովմասյանը հանդիպել են Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

«Հայաստանի եւ Կանադայի հարաբերությունները հիմնված են այնպիսի ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները»,-ասել է Ռուստամ Բաքոյանը:

Ռուստամ Բաքոյանը համոզմունք է հայտնել, որ Էնդրյու Թըրների նշանակումը եւ Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումը նոր խթան կհանդիսանան արդեն իսկ լավ հիմքերի վրա կառուցվող հայ-կանադական բարեկամական հարաբերությունների համար:
Նա երախտագիտություն է հայտնել կանադական կողմին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար մարդասիրական օգնություն տրամադրելու, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եւ տարբեր միջազգային հարթակներում կանադական կողմի հնչեցրած հայամետ հայտարարությունների համար:

Ներկայացնելով անվտանգային իրավիճակը Հայաստանում՝ Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակաբար հարձակումներ է իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ: Նա անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ շեշտելով, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը հրատապ անհրաժեշտություն է:

Հանձնաժողովի նախագահի տեղակալի խոսքով Հայաստանն անում է առավելագույնը տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հասնելու համար. «Հենց այդ նպատակով մեր կառավարության կողմից մշակվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Համոզված եմ, որ ծրագիրը կյանքի կոչելու հարցում Կանադայի ներդրումը մեծ է լինելու»:

Բաքոյանը նշել է նաեւ ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնման անհրաժեշտության մասին: Նա ընդգծել է, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը պատրաստակամություն է հայտնել միանալու այս առաքելությանը:

Պատգամավորը խոսել է Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված եւ բռնի տեղահանված 100 հազարից ավելի հայերի բնակարանային, սոցիալական, կրթական եւ մյուս խնդիրները հոգալու նպատակով միջազգային աջակցության անհրաժեշտության մասին:

Ռուստամ Բաքոյանը, անդրադառնալով հայ-կանադական խորհրդարանական համագործակցությունն առավել ակտիվացնելուն ուղղված քայլերին, որպես կարեւոր ազդակ նշել է նաեւ փոխադարձ այցերը:

Դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ ջանք չի խնայի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար:

«Հայաստանը եւ Կանադան ունեն շատ ընդհանուր արժեքներ, որոնցից են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ Կանադան աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Արթուր Հովհաննիսյանը՝ որպես ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության անդամ, չափազանց կարեւորել է վերջին՝ ամառային նստաշրջանի ընթացքում ընդունված հայանպաստ բանաձեւերը: Նա տեղեկացրել է, որ այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը: Արթուր Հովհաննիսյանը, կարեւորելով համաձայնագրի ընդունումը, վերահաստատել է, որ տարածաշրջանի բոլոր երկրներին անհրաժեշտ է խաղաղություն:

Թագուհի Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգային համակարգին, ԼՂ հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտմանը, ԼՂ տարածքում մշակութային ժառանգության ոչնչացմանը՝ ընդգծելով ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարեւորությունը, ինչպես նաեւ խոսել ժողովրդավարական խնդիրների մասին:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար