Ներքին 2 տարի առաջ - 19:52 21-03-2024

ՀՀ-ում ՌԴ դեսպանը ՄԱԿ-ի ՊՀԾ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է դպրոցների զարգացման հարցը

Այսօր՝ մարտի 21-ին, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյուտոնին և ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն Նանա Սկաուին։ Այս մասին հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է «Կայուն դպրոցական սննդի զարգացման» ծրագիրը, որը 2010 թվականից հաջողությամբ իրականացվում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ և ուղղված է հանրապետության միջնակարգ ուսումնական հաստատություններում տաք սննդի տրամադրման մեխանիզմի ստեղծմանը:

ՄԱԿ-ի ԱլԳ-ի տվյալներով՝ նախագիծը թույլ է տվել տարեկան որակյալ սննդով ապահովել ավելի քան 102 հազար դպրոցականների, ստեղծել շուրջ 2500 նոր աշխատատեղ, ավելի քան 500 դպրոցներում վերանորոգվել են ճաշարաններն ու խոհանոցները, բազմաթիվ ուսումնական հաստատություններում կահավորվել են այգիներ ու ջերմոցներ՝ պտուղ-բանջարեղեն աճեցնելու համար: Ներկայումս քննարկվում է Երևան քաղաքի դպրոցները տվյալ ծրագրին միացնելու հարցը:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն