Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:27 21-03-2024

Փաշինյանը կամ որևէ պետական մարմին իրավունք չունի ինքնուրույն կայացնել զորքերը հետ քաշելու որոշում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր՝ մարտի 21-ին, խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին, որ սահմանազատման ու սահմանագծման համար չկա համաձայնեցված քարտեզ, հիշեցրեց, որ մոտ մեկ տարի առաջ նույն Նիկոլ Փաշինյանը գալիս ու պնդում էր, որ կան ԽՍՀՄ տարբեր ժամանակներում գծված քարտեզներ, որոնք ամբողջությամբ տալիս են դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված հարցերի պատասխանները։

«Մենք ի պատասխան դրա պնդում էինք, որ չկան այդ քարտեզները, հստակ չեն և եթե ինչ-որ տեղ գտնվում են այդ քարտեզները, դրանք չեն կարող միջպետական սահմանի սահմանազատման, առավել ևս երկկողմ պայմանագրի հիմք հանդիսանալ, որովհետև դրանք Սովետական միության ներքին օրենսդրությանը համապատասխան գծված քարտեզներ են, եղել են խորհրդային համայնքների կամ ժողովների կողից գծված սահմաններ, որոնք որևէ կերպ կապ չունեն միջպետական սահմանների գծման հետ։ Հիմա արդեն իշխանությունը պահելու համար մեկ այլ որոշում է պետք կայացնել, հետևաբար այդ քարտեզներից ոչ մեկն իրեն ու իր թուրք-ադրբեջանական տերերին ձեռք չեն տալիս, պետք է գտնել այլ որոշում։ Մենք կարծում ենք, որ ՀՀ Զինված ուժերը որտեղ գտնվում են, դրանք ՀՀ տարածքներ են։ Նիկոլ Փաշինյանը, որևէ պետական մարմին կամ որևէ պաշտոնյա իրավունք չունի ինքնուրույն կայացնել զորքերը հետ քաշելու որոշում։ Դրանք պետական հանցագործություններ են, իրենց մեջ հանցակազմ պարունակող գործողություններ են»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի