Ներքին 2 տարի առաջ - 21:54 20-03-2024

Փրկարարները մարտի 18-ից 20-ն արգելափակումից դուրս են բերել 171 տրանսպորտային միջոց

ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնները մարտի 18-ից 20-ը բազմաթիվ ահազանգեր են ստացել հանրապետության տարբեր տարածքներում ձյան և ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։

Արգելափակումից դուրս է բերվել 171 տրանսպորտային միջոց և 463 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

«Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով մարտի 18-ից Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։
Հանրապետության ավտոճանապարհների դժվարանցանելի հատվածներում մարդկանց անվտանգությունը և ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով փրկարարական հաշվարկները և օպերատիվ խմբերը պարբերաբար իրականացնում են շրջայցեր, իսկ խնդրահարույց հատվածներում սահմանվել են հերթապահություններ։

Վայց ձորի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների կողմից շուրջօրյա հերթապահություններ են իրականացվում Երևան-Մեղրի 161-րդ կմ-ին՝ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գորայք և Աղվանի բնակավայրերի մոտակայքում։ Նշված տարածքներում տեղակայված առաջնային օգնության հենակետերում, ըստ անհրաժեշտության, քաղաքացիներին պատշաճ օգնություն է ցուցաբերվում։

Մարտի 18-ից 20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան և ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևանում, Մարտունի, Սևան, Դիլիջան, Ջերմուկ, Հրազդան քաղաքներում, Կոտայքի մարզի Գետարգել, Քանաքեռավան, Ջրվեժ, Քաղսի, Զովունի, Լեռնանիստ, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Ներքին Գետաշեն, Նորատուս, Կարմիրգյուղ, Գանձակ, Շիրակի մարզի Հարթաշեն, Արարատի մարզի Շաղափ, Սյունիքի մարզի Անգեղակոթ, Վերին Խոտանան գյուղերում, Քեթի-Փոքրաշեն, Ջերմուկ-Գնդեվազ, Ջիլ-Արտանիշ, Ապարան-Երևան, Քուչակ-Եղիպատրուշ, Մարտունի-Գավառ, Գավառ-Սևան, Եղվարդ-Զովունի, Ջրաբեր-Ֆանտան, Հրազդան-Հանքավան, Երևան-Սևան, Երևան-Մեղրի, Սարավան-«Զանգեր», Կապան-Գորիս, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ահազանգերով դեպքի վայր մեկնած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 171 տրանսպորտային միջոց և 463 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Ըստ աղբյուրի՝ նշված հատվածներում աշխատանքները շարունակվում են։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար