Ներքին 2 տարի առաջ - 22:43 19-03-2024

Ուղերձս Երևանին ու Բաքվին նույնն է․ 2 կողմն էլ պետք է տեսնի այդ հնարավորությունը․ Ստոլտենբերգ

Ես խորապես հավատացած եմ, որ խաղաղության հասնել հնարավոր է, այսինքն՝ այո, դա իրատեսական է, քանի որ ընթացիկ բանակցությունների շրջանակում որոշ հիմնարար սկզբունքների շուրջ արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել: Դրանց շարքում է, օրինակ, հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ:

Tert.am-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ պատասխանելով հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է խաղաղության հեռանկարը:

«Այնուամենայնիվ, ցանկանում եմ նշել, որ ՆԱՏՕ-ն միջնորդ չէ, այսինքն՝ այն չի կարող առաջարկներ բերել բանակցային սեղան, բայց մենք աջակցում ենք այդ սկզբունքներին, նաև հավատում ենք, որ հնարավոր է հաղթահարել, լուծել առկա տարաձայնությունները:
Կարող եմ խոսել նաև իմ երկրի՝ Նորվեգիայի օրինակով:

Մենք սկանդինավյան տարածաշրջանի մաս ենք, որտեղ դարեր շարունակ պայքար է ընթացել նորվեգացիների, շվեդների, և դանիացիների միջև: Այժմ մենք խաղաղ ենք ապրում: Իհարկե, սահմանի հետ կապված հարցեր էլ կան, որոնք երբեք էլ լիակատար չեն համաձայնեցվի, բայց դա անցյալում է, մենք բոլորս հարգում ենք իրար՝ որպես անկախ ինքնիշխան պետություններ:

Նույնը կարող ենք տեսնել եվրոպական այլ երկրների դեպքում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, որոնք պատերազմների մեջ են եղել հարյուրավոր տարիների ընթացքում, բայց այսօր այդ երկրները կայուն խաղաղության մեջ են ապրում»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նա ընդգծել է, որ իր ուղերձը Երևանին նույնն է, ինչ Բաքվին: «Երկու կողմն էլ պետք է տեսնեն այդ հնարավորությունը, հաղթահարեն հակասությունները և համաձայնության գան տևական խաղաղության շուրջ»:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար