Ներքին 2 տարի առաջ - 19:17 19-03-2024

Արա Մկրտչյանը ներկայացրել է Հռոմի ստատուտի վավերացումից հետո իրականացվող քայլերը

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ մեկնարկած «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագրի մեկնարկային միջոցառմանը։

Նախարարի տեղակալը շեշտել է, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո Արդարադատության նախարարության համակարգմամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում ներպետական կառուցակարգերի ապահովման, իրավակիրառների վերապատրաստման և այլ ուղղություններով: Այս համատեքստում նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորության դեսպանությանը՝ գործընթացին համակարգային և բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու համար։ Արձանագրելով, որ Կառավարությունն արդեն իսկ ունի Հռոմի կանոնադրության վավերացմանը հաջորդող քայլերի մասով հստակ պատկերացում՝ Արա Մկրտչյանը կարևորել է այս համատեքստում պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և միջազգային գործընկերների համատեղ արդյունավետ աշխատանքը։

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յապ Ֆրեդերիքսը բարձր է գնահատել Հայաստանի հետ սերտ համագործակցությունը՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության հետվավերացման համատեքստում:

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը մասնակիցներին է ներկայացրել ծրագրի հիմնական բաղադրիչները։

Միջոցառմանը մասնակցել են դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ծրագիրն իրականացվում է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից` Արդարադատության նախարարության հետ համատեղ, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա