Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:04 19-03-2024

Արմավիրում բացահայտվել է մոտ 10 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ապրանքի գողության դեպք. shamshyan.com

ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրանյանը, մեկ այլ՝ իր մոտ գտնվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում, բացահայտել է առանձնապես խոշոր չափի գողության դեպք։

Պարզվել է, որ Արմավիրի գյուղերից մեկի բնակիչ, 31-ամյա Արթուր Մ.-ն 2022 թվականի մայիսի 24-ին Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա Ռաֆիկ Ս.-ի հետ կոտրել են Սարդարապատ գյուղի բնակիչ 46.-ամյա Մերի Ղ.-ին պատկանող գեղեցկության սրահի մուտքի դուռը, ապա մտել ներս և այնտեղից գոռացել «Էլոս» տեսակի մազահեռացման սարք։

Նշված ապարատն արժե մոտ 10 հազար ԱՄՆ դոլար։

Քննիչը նաև օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ գողոնը հետագայում գողերը հետ են վերադարձրել տիրոջը։

Այդ տեղեկությունը պարզվում է։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել