ՀՀ ԿԳՄՍ նախարարը քննարկում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների հետ
copy image url

ՀՀ ԿԳՄՍ նախարարը քննարկում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների հետ

Ներքին 1 տարի առաջ - 19:17 18-03-2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մարտի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյուտոնի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանն ընդգծել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունն ու գրանցված հաջողությունները:

«Ուրախալի է, որ հայաստանյան փորձն օրինակելի է համարվում մի շարք պետությունների համար: Նախորդ տարի «Դպրոցական սնունդ» ծրագիրն ամբողջությամբ ազգայնացվեց և փոխանցվեց ՀՀ կառավարությանը, իսկ հոկտեմբերին Հայաստանը մասնակցեց Փարիզում անցկացված «Դպրոցական սնունդ» կոալիցիայի առաջին գլոբալ համաժողովին: Սա շատ կարևոր նախաձեռնություն էր, որը թույլ տվեց մասնակիցը դառնալու այս գործընթացին և կիսելու մեր փորձը՝ ուսումնասիրելով նրանցը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ՄԱԿ-ի ՊՀԾ-ի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյուտոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել Հայաստանին՝ ծրագրի ամբողջական ազգայնացման կապակցությամբ՝ շեշտելով, որ Հայաստանն ունի «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջող իրականացման օրինակ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է՝ աշխատանքներ են տարվում 2025-26 ուսումնական տարվա մեկնարկին Երևանի դպրոցները ևս «Դպրոցական սնունդ» ծրագրում ներառելու հնարավորության շուրջ, ինչը թույլ կտա մեծացնել շահառու երեխաների թիվը:

ԿԳՄՍ նախարարը նշել է՝ 2023 թվականի հունվարից ՀՀ 10 մարզերի 1075 դպրոցների 1-ից 4-րդ դասարանների հազարավոր երեխաներ սնունդ ստանում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Ընդ որում՝ շահառուների թիվը մեծացել է, քանի որ Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար դպրոցահասակ երեխաներ են ընդգրկվել ՀՀ մարզերի դպրոցներում: Առաջին իսկ օրերից լուծվել է տարրական դասարանների երեխաների սննդի հարցը, և այժմ նրանք մյուս աշակերտների հետ միասին տաք և առողջ սնունդ են ստանում:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանի տեղեկացմամբ՝ սկզբնական շրջանում որոշ դպրոցներում տաք սննդով են ապահովվել նաև ավելի բարձր դասարաններում սովորող ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ևս կարևորել է «Դպրոցական սնունդ» կոալիցիային Հայաստանի անդամակցությունն ու ընդգծել՝ Հայաստանում ծրագրի իրականացման հաջող փորձը հետաքրքրություն է առաջացրել նաև բազմաթիվ այլ երկրների շրջանում: Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ Փարիզում անցկացված «Դպրոցական սնունդ» կոալիցիայի առաջին Գլոբալ համաժողովի ընթացքում առաջարկվել է նաև համագործակցության ձևավորում տեղական ինքնակառավարման մակարդակում, մասնավորապես՝ Միլանի և Երևանի քաղաքապետարանների միջև:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությանը՝ ընդգծելով դրա շարունակականության ապահովման կարևորությունը:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ