Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:15 18-03-2024

ԱԺ նիստի օրակարգում կընդգրկվի 20 հարց

Ազգային ժողովի խորհուրդը մարտի 18-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 20 հարց։