Ներքին 2 տարի առաջ - 15:40 18-03-2024

Դատապարտող հայտարարություններից բացի աշխարհը պետք է պատժի Ադրբեջանին

«Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար եվրոպական կառույցների կողմից հայտարարություններ ընդունելը կարևոր է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց արցախյան Հանրային հետազոտությունների երիտասարդական կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը։

Նշենք, որ Եվրոպական խորհրդարանի՝ տարբեր կուսակցություններ ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավոր դիմել է Եվրոպական Միության ղեկավարներին՝ անհանգստություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգության համար, որը, ինչպես ընդգծել են օրենսդիրները, «գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի ներքո՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 7.12.2021 թ.՝ իրավաբանորեն պարտադիր որոշման աղաղակող խախտմամբ: Այդ օբյեկտները մեր Եվրոպական ժառանգության կարևոր մասն են կազմում, և մեր պարտքն է ապահովել դրանց պահպանությունը»։

«Այդպիսով, եվրոպացի պաշտոնյաները ճանաչում են արցախյան մշակութային և կրոնական ժառանգությունը՝ որպես համամարդկային ժառանգության մի մաս։ Դա շատ կարևոր է։ Բայց միայն արարողակարգային հայտարարություններ ընդունելը բավարար չէ․ այդ կոչերը պետք է ստանան նաև գործնական հետևանքներ։ Ադրբեջանն այսօր միանգամայն անպատիժ է Արցախի մշակույթի ոչնչացման իր վանդալիզմն իրագործելիս։ Անհրաժեշտ է, որ եվրոպական և առհասարակ քաղաքակիրթ հանրության քայլերի արդյունքում դադարեցվեն Ադրբեջանի բարբարոսությունները։ Ես կարծում եմ, որ հայկական դիվանագիտությունն այստեղ մեծ անելիքներ ունի՝ հետևողական աշխատանքների իրականացում, որի արդյունքում աշխարհը, զուտ բառերով դատապարտելուց բացի, կցուցաբերի նաև գործնական մոտեցումներ՝ վերջնական ոչնչացումից փրկելու հայկական ժառանգությունն Արցախում»,- նշեց մեր զրուցակիցը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա