Ներքին 2 տարի առաջ - 15:01 18-03-2024

Պարեկներին հրահանգեք, որ իրենք էլ ամրակապվեն. Արսեն Թորոսյանը՝ ոստիկանությանը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն արձագանքել է ՆԳՆ ոստիկանության՝ ամրագոտիներ կապելու հորդորին։

«Հարգելիներս, արդեն գրեթե 8 ամիս է խնդրում ու առաջարկում եմ ձեզ, որպեսզի կոնկրետ օր սահմանեք, ինչպես դա արվեց կողային ապակիների լուսաթափանցելիության դեպքում և զգուշացնեք, որ այդ օրվանից հետո «ներում» չի լինելու: Վարորդների և ուղևորների ճնշող մեծամասնությունը այդ օրվանից սկսած չի խախտելու ամրակապման կանոնները:

Նաև բոլոր պարեկներին հրահանգեք, որ իրենք էլ ամրակապվեն և օրինակ ծառայեն մյուս վարորդների համար: Մինչև հենց ոստիկանները չհավատան իրենց գործի կարևորությանը և իրենք առաջինը չպահպանեն օրենքը, մյուսներից դա պահանջելը չի ստացվելու»,- գրել է Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա

Ձեզ գուցե հետաքրքրի