Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:56 18-03-2024

Ֆեյքերին դեռ չեն կանչել․ գոյություն չունեցող կառույցի ֆեյսբուքյան համեստ էջը

Վերջին օրերին ավելի թեժ քննարկումների կենտրոնում է հայտնվել «Ակադեմիական քաղաք» կառուցելու կառավարության որոշումը։ Ու չնայած նախագիծն ընդամենը քննարկման փուլում է, պարզվում է՝ դեռևս գոյություն չունեցող կառույցն արդեն իսկ ֆեյսբուքյան էջ ունի։

Դատելով ֆեյսբուքյան էջի ակտիվությունից, հետևորդների և հավանումների քանակից, և հաշվի առնելով հանգամանքը, որ էջն արդեն մի քանի ամիս է, ինչ բացվել է, մեկ անգամ ևս տեսանելի է դառնում, որ գաղափարը շատ քչերի կողմից է հավանության արժանացել։ Զարմանալի է, սակայն, որ ֆեյքերին այս մի քանի ամիսների ընթացքում դեռևս չեն հանձնարարել ակտիվացնել էջը։

Էջում հաճախակի են հրապարակումներ արվում, որոնք ներկայացնում եմ Ակադեմիական քաղաքի մասին տեղեկատվական փաստեր, մանրամասներ են ներկայացնում նախագծի շուրջ կազմակերպված քննարկումներից, այցերից, անգամ թափուր աշխատատեղերի մասին են իրազեկում արդեն։

Հրապարակված լուսանկարներից մեկում էլ երևում է, որ քննարկումներին մասնակցում է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը․ վերջինը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի արաբագետ ընկերոջ ընկերն է։



Ֆեյսբուքյան էջից բացի «Ակադեմիական քաղաք»-ը նաև կայք ունի, որն այս պահին դեռևս չի գործում։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում