Ներքին 2 տարի առաջ - 10:52 18-03-2024

180 կառուցապատողի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ

Երևան քաղաքում ընթացքում գտնվող 4-րդ ռիսկայնություն ունեցող, մասնավորապես, բազմաբնակարանային շենքերի ընդհանուր թիվը 314-ն է, որից 180 կառուցապատողների նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ։

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին հավելելով. «Հաշվի առնելով, որ կառուցապատման աշխատանքների, տեմպը եղանակային պայմաններով պայմանավորված, աճել է, աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանման ծառայության և բոլոր վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից սահմանվել են հսկողություն նշված գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ»։

Քաղաքապետը հետաքրքրվեց՝ տուգանքի չափը փոխվե՞լ է, թե՞ դեռ ոչ։

«Դեռ՝ ոչ»,-զեկուցեցին քաղաքապետին՝ տեղեկացնելով, որ նախագիծը շուտով կքննարկվի։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար