Ներքին 2 տարի առաջ - 16:44 15-03-2024

ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցով հետընթաց է արձանագրվել. ԱԳ փոխնախարար

Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով հետընթաց է արձանագրվել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

«Ափսոսանքով նշեմ, որ կա մեկ ոլորտ, որտեղ դեռևս չենք հասել մեր ուզած արդյունքին։ Եթե ԵՄ հետ աշխատանքները աննախադեպ ինտենսիվ են և բոլոր ուղղություններով առաջընթաց կա, ապա մեկ հարց կա, որտեղ թե՛ ԵՄ-ի հետ, թե՛ անդամ երկրների հետ մեր հարաբերություններում իրավիճակը շատ հեռու է դրականից, այն է ՝ մուտքի արտոնագրերի հարցը։ Այստեղ աշխատանքներ էին տարվել բոլոր մակարդակներով, սակայն չեմ կարող ասել, որ կա առաջընթաց, հակառակը՝ հետընթաց է արձանագրվել։

Անգամ «Erasmus»-ի ծրագրով ԵՄ մեկնող ուսանողները, որոնց դեպքում չպետք է լինի որևէ դժվարություն, ունեն խնդիրներ, որոշ պաշտոնյաների դեպքում ևս եղել են խնդիրներ»,- նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն բազմաթիվ բողոքներ է ստացել քաղաքացիներից նույնիսկ այն դեպքերում, որտեղ բարդ էր պատկերացնել, որ կլինեն դժվարություններ։

«Կրկին փորձում ենք ակտիվացնել մեր աշխատանքները և մեծ հույս ունենք, որ մինչև եվրոպական ընտրություններն՝ այս տարի կունենանք առաջընթաց այս հարցում։ Ընդ որում, աշխատում ենք երկու ուղղություններով՝ և վիզաների ազատականացման ուղղությամբ, և արդեն գործող պայմանագրի վերականգման ուղղությամբ, որովհետև կորոնավիրուսային համավարակից հետո այդ պայմանագիրը չվերականգնվեց թե՛ հերթերի, թե՛ գնային առումով։

Վստահեցնում եմ ձեզ, որ ԱԳՆ-ն երբևիցե այս հարցով այդքան ջանքեր չի ներդրել, ինչքան անցած տարի և այս տարվա սկզբին։ Լիահույս եմ, որ մոտ ամիսների ընթացքում կունենանք առաջընթաց»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»