Ներքին 2 տարի առաջ - 21:57 14-03-2024

Ինձ մեղադրում են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ատելության խոսք և սպառնալիքներ տարածելու համար. գյումրեցի իրավապաշտպան

Արդեն հայտնել էինք, որ գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կարապետ Պողոսյանին մեղադրյալի կարգավիճակում հրավիրել են հարցաքննության։

Այսօր իրավապաշտպանը գնացել է հարցաքննության։

«Ինձ մեղադրում են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ատելության խոսք և սպառնալիքներ տարածելու համար։ Ու էստեղ ինչն է հետաքրքիր, որ քրեական վարույթ կազմող դատախազը կարծիք է հայտնել, որ խոսքը հետապտերազմյան ժամանակահատվածում, երբ քաղաքական առումով կա հասարակության մեջ որոշակի լարվածություն, կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, և դա կարող էր հանգեցնել Նիկոլ Փաշինյանին վնասելու, և մեջբերել է 2023 թվականի մայիսի 5-ին իմ կողմից կատարված մեկ գրառում։ Հետաքրքիրն այն է, որ մեկ տարի անցել է, իմ խոսքի արդյունքում որևէ մեկը Նիկոլին չի վնասել, իսկ իրականում ի՞նչ կար գրառման մեջ։ Երբ անցած տարի Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ եթե ինքը մեղավոր է, ապա իրեն թող գնդակահարեն։ Ես այդ ժամանակ ասել էի, որ քեզ չի կարելի գնդակահարել, որովհետև դու գնդակահարության արժանի չես։ Ես այնտեղ Փաշինյանին խելքի բերելու համար թվարկել էի այն ամենը, ինչը ինքը բերել էր մեր ազգի գլխին և ասել էի, որ այդ ամենը դու ինքդ պիտի զգաս և հասկանաս, թե դու ինչ ես արել։ Ու իմ խոսքը ավարտել էի համապատասխան տողերով, որ դու արժանի չես, որ քեզ գնդակահարեն»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

Իրավապաշտպանի պնդմամբ` այս ամենը քաղաքական պատվեր է. «Դատախազը մի քանի անգամ իր որոշման մեջ նշել է, որ իր արտահայտած մտքերը իր քաղաքական տեսակետն է, և այստեղ ինքնըստինքյան դատախազը խոստովանում է, որ էս ամեն ինչի մեջ կա դրված քաղաքական հայացքների համատեքստ ու նաեւ ինքը փորձել է որոշակիորեն վերլուծել երկրի քաղաքական իրավիճակը, հետպատերազմյան ընթացքը, հասարակության գրգռված վիճակը, որի թե՛ իրավունքը, թե՛ իրավասությունը դատախազը չէր կարող ունենալ։

Եթե անկեղծ ասեմ, ես էդ դատախազին շատ խղճացի, որովհետև եթե հիմա որևէ մեկը ինձ խնդրեր կամ համոզեր կամ ստիպեր՝ ես իմ էջը թերթեի և հասնեի մայիս ամիս, ես դա չէի անի։ Արդյունքում ստացվել է ողջ իրավական փաստաթուղթ, իսկապես հիմարություն է ստացվել։ Ինձ առաջադրվել է մեղադրանք և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն բնակության վայրից չհեռանալու մասին»,-եզրափակում է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»