copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:43 14-03-2024

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրվի Ծովինար Վարդանյանի թեկնածությունը

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Ծովինար Վարդանյանի թեկնածությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացվել խմբակցության մարտի 14-ի նիստում:

Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Գևորգ Պապոյանի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո: