Ներքին 2 տարի առաջ - 15:35 14-03-2024

Դեղատուն մտնելը հավասարեցրել են սահման անցնելուն․ բժիշկը դավադրություն է տեսնում

Մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել էլեկտրոնային դեղատոմսերի համակարգ ներդնելու Կառավարության որոշումը, որը վերաբերում է մոտ 470 դեղամիջոցի։ Դեղատներին արգելվում է առանց ԱՐՄԵԴ համակարգում առկա էլեկտրոնային դեղատոմսի վաճառել հակաբիոտիկներ, ինչպես նաև հակասնկային, հակավիրուսային, հորմոնալ և որոշ այլ դեղամիջոցներ։

Կառավարության այս որոշումը ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչների՝ դեղագետների, բժիշկների և այլ մասնագետների, ինչպես նաև՝ քաղաքացիների դժգոհությանն է արժանացել։

Համակարգի վերաբերյալ օրերս շատ սուր քննդատություն է հնչեցրել նաև, բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը։

Oragir.News-ը զրուցել է Հայկ Մանասյանի հետ՝ պարզելու՝ հատկապես ինչն է դժգոհության պատճառ հանդիսանում։

«Նախ՝ աշխարհում չկա նման օրինակ, որով թղթային դեղատոմսը արգելվի։ Հետո՝ ինչո՞ւ է անպայման անձնագրային իդենտիֆիկացիա արվում վաճառքի ժամանակ։ Այլ հարց է առաջանում այն ժամանակ, թե արդյոք դեղատունը պիտի՞ բացատրի՝ դեղը ինչպես է պետք ընդունել, արդյոք դեղատան աշխատակիցը պատրաստվա՞ծ է, էթիկայի կանոններին տիրապետո՞ւմ է, արդյոք հասկանո՞ւմ է՝ ինչի մասին է խոսքը։ Իմ ասածը սա է․ արդյոք մեր դարում մասնագետները այդքան պատրաստվա՞ծ են, որ բժշկական գաղտնիք տիրապետեն ցանկացած պատահած օղակում»։

Բժշկի խոսքով՝ իր բարձրաձայնումից հետո էլեկտրոնային բժշկության պատասխանատուները իր հետ կապ են հաստատել, ներկայացրել իրենց տեսլականը, ասածները․
«Ասել են՝ ծայրից ծայր հաշվի են առնում բոլոր եղած բողոքները ու պատրաստակամություն են հայտնել առաջիկայում հնչած առաջարկները բարձրացնելու, հարմարեցնելու»։

Մանասյանը նաև մտահոգություն հայտնեց, որ առաջացած անհարմարությունների հարցից դուրս՝ կան նաև քաղաքական որոշումներ․ «Ինչո՞ւ պիտի թղթով չլինի, որտեղի՞ց են դա «փստրել», ինչո՞ւ պիտի գնորդի անձնագրային իդենտիֆիկացիա լինի, էդ ի՞նչ են վաճառում․ դեղատուն մտնելը հավասարեցրել են սահման անցնելուն։ Եթե կազմակերպիչները բավական խելացի լինեին, կմտածեին, որ դրա տակ դավադրության տեսություն կա, բայց քանի որ իրենք այդքան խելացի չեն, պարզապես մտքներով է անցել՝ առանց մտածելու, որ այլ կողմ կարող է հարցնել պատճառը»։

Մանասյանը վստահեցրեց, որ որոշումը մտացածին է և առանց հիմնավորումների․
«Եթե պետությունը սահմանափակում է մտցնում, պիտի հիմնավորում լինի․ պետությունը «կապռիզնի» երեխա չէ, որ ինչ սահմանափակում ուզենա, մտցնի։ Ցանկացած սահմանափակում պիտի լուրջ հիմքեր ունենա։ Օտար երկրի սահմա՞ն է անցնում, որ անձնագրով պիտի վերցնի։ Չեմ էլ հավատում, որ դրսից մեկը ասած լինի, որովհետև աշխարհում նման բան չկա՝ թուղթը արգելել, ամեն ինչ մտցնել էլեկտրոնայինի տակ»,- ամփոփելով իր խոսքը՝ նշեց բժիշկը։

Վահան Վխկրյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի