Մամուլ 2 տարի առաջ - 08:01 14-03-2024

Ով կփոխարինի Գևորգ Պապոյանին․ ՔՊ-ն այսօր նիստ կանի. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով՝ «Քաղպայմանագիր» խմբակցությունն այսօր փակ նիստում քննարկելու է Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու հարցը։ Հիշեցնենք, որ սույն հանձնաժողովը ղեկավարում էր Գեւորգ Պապոյանը, ով անցած շաբաթ տեղափոխվեց գործադիր՝ նշանակվելով էկոնոմիկայի նախարար։ Հանձնաժողովի նախագահի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում՝ Բաբկեն Թունյան, ով ղեկավարում է Տնտեսական մշտական հանձնաժողովը, Հովիկ Աղազարյան՝ Բ. Թունյանի տեղակալը, Արուսյակ Մանավազյան, ով Փաշինյանի աչքն ու ականջն է խորհրդարանում, ինչպես նաեւ Տնտեսական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյան՝ Ժոկոյի դուստրը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մեծամասնությունը կողմ է Ծովինարի թեկնածությանը։

Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը փոխնախագահ էլ չունի, դեռեւս երկու տարի առաջ ընդդիմադիրների միասնական բոյկոտի ժամանակ դաշնակցական Արթուր Խաչատրյանը հրաժարվեց փոխնախագահի պաշտոնից։ Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքն ասում է, որ մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը։ Խմբակցությունում կընտրեն թեկնածուին, ապա կներկայացնեն հանձնաժողովի ընտրությանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին