Ուղիղ եթեր
Մշակույթ Տեսանյութ 2 տարի առաջ - 21:41 13-03-2024

Ինչպես են հայ մեծերը նշում Չարենցի արդարացումը. բացառիկ տեսանյութ

Այսօր՝ մարտի 13-ին, հայ նորագույն գրականության հիմնադիր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։

Գևորգ Էմինի տղայի՝ Արտաշես Էմինի շնորհիվ մեզ է հասել մի բացառիկ տեսանյութ, որտեղ Գևորգ Էմինը քրոջ՝ Հեղինե Մուրադյանի հետ կազմակերպել է ընթրիք՝ նվիրված Չարենցի արդարացմանը։

Ընթրիքին ներկա են ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը, նրա կինը՝ Այծեմիկ Ուրարտուն, Գուրգեն Մահարին, Չարենցի դուստրը՝ Արփիկը, Վարդան Աճեմյանը, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործներ Նիկողայոս Նիկողոսյանը և Ղուկաս Չուբարը, Օհան Դուրյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Վաղարշակ Նորենցը, Գառնիկ Ադդարյանը, գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանը, գրականագետ Սարգիս (Սարիկ) Սարյանը, Անդրանիկ Քոչարը, Մխիթար Դավթյանը, Հրաչյա Քոչարը, Հեղինե Մուրադյանն ու նրա ամուսինը՝ Հայկը և այլք։

Հեղինեի դուստրը՝ Արևիկը, արտասանում է «Ես իմ անուշ Հայաստանի»-ն։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան