Ներքին 2 տարի առաջ - 21:37 13-03-2024

Բազմահարկ շենքի կառուցման դեպքում ճանապարհը կփակվի, խաղահրապարակն էլ կվերածվի շինհրապարակի․ ահազանգ. shamshyan.com

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի 2/1 հասցեի բնակիչները ահազանգում են, որ տարածքում բազմահարկ շենք է կառուցվում։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել են, արդեն փոսեր են փորվել ցանկապատ անցկացնելու համար։ Բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են այն հանգամանքը, որ շենքի կառուցումից հետո փակվում է դեպի ավտոտնակներ ճանապարհը։ Քաղաքացիները նշում են, որ ավտոտնակները օրինական են, բայց թե հետո ինչպես են անցուդարձ անելու, չգիտեն։

Բացի այդ, արտակարգ պատահարների դեպքում նաև շտապօգնության և հրշեջ ծառայության մեքենաները չեն կարողանա տեղաշարժվել։ Երեխաների խաղահրապարակը նույնպես վերածվելու է շինհրապարակի։

Մինչդեռ, ըստ բնակիչների, այդ հատվածը պետք է կանաչապատվեր ու նոր խաղահրապարկ կառուցվեր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու